Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆհանգ Շոյբլեն փոստով փաթեթ է ստացել, որում պայթուցիկ է եղել: Ծանրոցն ուղարկվել է Հունաստանից՝ ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահի տեղակալ Ադոնիս Գեորգիադիսի գրասենյակի անունից:
Ռումբով ծանրոցը ֆինանսների նախարարությունը ստացել է չորեքշաբի: Ոստիկանությունն անմիջապես մարդկանց տարհանել է գրասենյակից և ռումբն անվտանգ տեղ տարել, հաղորդում է РИА Новости-ն:
Հույն քաղաքական գործիչը հաստատել է այդ տեղեկությունը: «Դժբախտաբար, դա ճիշտ է, և դա ամենևին էլ ծիծաղելի չէ», - Twitter-ի իր էջում գրել է Գերոգիադիսը՝ նշելով, որ ինքը ևս ահաբեկիչների թիրախ է հանդիսանում: