Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ժխտել է որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը վիրավորվել է:
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նման տեղեկատվությունը նախքան հրատարակվելը պետք է հաստատվեր», - Հովհաննիսյանը գրել է Facebook-ի իր էջում: