Բուլղարիայի իշխանությունները հետ են կանչել Թուրքիայիում իրենց դեսպանին: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Բուլղարիայի ԱՆ կայքին:
Այս կերպ Բուլղարիան իր բողոքն է հայտնել Անկարային՝ իր ներքին գործերին միջամտելու համար:
Ավելի վաղ թուրք պաշտոնյաները Թուրքիայում բնակվող 60 հազար բուլղարացիներին կոչ էին արել քվեարկել «ԴՈՍՏ» կուսակցության օգտին, ինչը Սոֆիան անվանել է ուղղակի միջամտություն Բուլղարիայի ներքին գործերին։