«Եվրատեսիլ 2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ներկայացրել է իր տեսահոլովակից մի հատված (Տեսանյութ)

13:53     17 մարտի, 2017

«Եվրատեսիլ 2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը Facebook-ի իր էջում ներկայացրել է իր «Fly with me» տեսահոլովակից մի հատված: Հենց այս երգով է Արծվիկը հանդես գալու Ուկրաինայում կայանալիք մրցույթի ժամանակ:

Երաժշտության հեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ցերունյանը:

Երգի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մարտի 18-ին:


© armedia.am