Շերը տպավորված է հոլիվուդյան նոր «Խոստում» ֆիլմով

15:40     17 մարտի, 2017

Երգչուհի Շերը տպավորված է հոլիվուդյան նոր «Խոստում» ֆիլմով, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին երգչուհին գրել է իր Twitter-ում:

«Այս ֆիլմը կոտրել է իմ սիրտը՝ ոչ միայն հայերի, այլ նաև բոլոր այն մարդկանց պատճառով, ովքեր տառապել են և կորցրել իրենց սիրելիներին», - գրում է նա:

Շերը տարածել է ֆիլմի պաստառը հայկական եռագույնի պատկերով:

 


© armedia.am