Նիդերլանդներում թուրք-ադրբեջանական միության նախագահ Իլհամ Աշքընը դատապարտվել է երկու շաբաթ ազատազրկման և ենթարկվել 120 ժամ հասարակական աշխատանքների կատարման՝ հակահայկական ելույթի համար, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարությանը:
Աշքընը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են: