2017-ի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ԵՄ երկրներից արտահանումը Ռուսաստան ավելացել է 45 տոկոսով, 59 տոկոսով աճել է Ռուսաստանից ներկրումների ծավալը: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով Եվրոստատի տվյալներին:
Բրյուսելի և Մոսկվայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հունվարին ավելացել է 1.7 անգամ` նախորդ տարվա նույն ամսի համեմատ և կազմել 7.6 մլրդ եվրո:
ԵՄ արտաքին առևտրի հաշվեկշռի հավելուրդն, ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարին նվազել է 63 տոկոսով` կազմելով 37.7 մլրդ եվրո:
Եվրագոտու արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 600 մլն եվրո: