ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ առաջին հանդիպմանը հայտարարել է, որ իրենք երկուսն էլ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք դարձել են գաղտնալսման զոհ, փոխանցում է BBC-ն:
«Առնվազն մենք հնարավոր է ընդհանուր ինչ-որ բան ունենք», - հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփը մարտի սկզբին հայտարարել էր, որ իրեն գաղտնալսել են՝ պատասխանատվությունն դնելով Օբամայի վրա, սակայն հանրապետականները և դեմոկրատները համակարծիք են, որ Թրամփին չեն գաղտնալսել:
Թրամփը և Մերկելը հանդիպմանը քննարկել են միջազգային իրավիճակը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ֆինանսավորման խնդիրները: