ԱՄՆ-ը պատրաստվում է զենք մատակարարել Թայվանին, հայտնում է Reuters-ը՝ ամերիկյան վարչակազմում աղբյուրին հղումով:
Գործակալության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ կմատակարարվեն հրթիռային համակարգեր և հականավային հրթիռներ: Դրանց օգնությամբ Թայվանի իշխանությունները պատրաստվում են դիմակայել Չինաստանի հանարավոր ագրեսիային:
Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունները: