Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Եվրոպայում ապրող Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել ընտանիքում ունենալ 5-ական երեխա, հայտնում է Hurriyet-ը:
Նշվում է, որ Թուրքիայում ընտանիքն ունենում է միջինը 3 երեխա: Էրդողանի խոսքերով թուրքերը հանդիսանում են «Եվրոպայի ապագան», ուստի պետք է ընդլայնեն իրենց ներկայությունը մայրցամաքում:
«Դա կլինի լավագույն պատասխանն այն գռեհիկությանը, անտագոնիզմին և անարդարությանը, որը նրանք կատարել մեր հանդեպ», - նշել է Էրդողանը: