Կայացավ եվրատեսիլյան Fly with me երգի պրեմիերան (տեսանյութ)

10:03     19 մարտի, 2017

Կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին և եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով:

''Fly with me'' երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են: Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

«Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յուրաքանչյուրս տարբեր ենք և մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- Life.Panorama-ի հետ զրույցում ասել է Ավետ Բարսեղյանը:

Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արևը մեկն է բոլորիս համար:


© armedia.am