Ազգությամբ հայ լիբիացի կինոռեժիսոր Պարետ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» (Orphans of the Genocide) ֆիլմն արժանացել է Կանադայի միջազգային կինոփառատոնի (CIFF) լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգին: Կինոփառատոնն ավարտվել է մարտի 17-ին Վանկուվերում, փոխանցում է 1in.am-ը՝ հղվելով Rusarminfo-ին:
Փաստագրական ֆիլմը կազմված է բազմաթիվ արխիվային նյութերից և տարբեր երկրներում ապրող Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից հրաշքով փրկված մարդկանց հետ հարցազրույցներից:
Ֆիլմում պատմվում է նաև Մորիս Միսակ Քելեչյանի մասին, ում հետազոտությունների շնորհիվ է բացահայտվել Լիբիայում գտնվող մանկատներից մեկը, որտեղ նախորդ դարասկզբին հազարավոր հայ որբեր ստիպողաբար ենթարկվել են թրքացման: