Թուրքիան մեղադրում է Գերմանիային գյուլենականներին աջակցելու մեջ

19:26     19 մարտի, 2017

Անկարան մեղադրել է Բեռլինին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձով հանդես եկող խմբավորումներին աջակցելու մեջ: Համապատասխան հայտարարությամբ մարտի 19-ին հանդես է եկել Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը, հաղորդում  է Reuters-ը:

Գործակալության հաղորդագրության համաձայն, Կալինը մեկնաբանել է Գերմանիայի հրաժարականը՝ նախորդ տարվա ամռանը տեղի ունեցած  իրադարձությունների թուրքական տարբերակն ընդունելու հետ կապված:

«Սա մեր կողմից FETO-ի (թուրքական քաղաքական-հասարակական շարժում,որը հիմնված է Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարների հիման վրա) մասին ներկայացրած տեղեկատվության արժեզրկման փորձ է: Սա նշանակում է, որ նրանք աջակցում են FETO-ն»,- մասնավորապես նշել է Կալինը:

Մամլո քարտուղարի կարծիքով, Գերմանիան աջակցում է Գյուլենի շարժմանը, որին Թուրքիան մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ: Ըստ Կալինի, Գերմանիան FETO-ն համարում է Անկարայի վրա ճնշում գործադրելու լավ գործիք:


© armedia.am