ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը քաղաքացիների գոհունակության վարկանիշը նվազել է՝ հասնելով նրա պաշտոնավարման ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի,վկայում են Gallup ինստիտուտի վերջին տվյալները։
ԱՄՆ մեծահասակ բնակչության կողմից Թրամփի աջակցության վարկանիշը հասել է 37 տոկոսի, մինչդեռ 58 տոկոսը դժգոհությամբ է արտահայտվել նրա գործունեության վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, դեռևս մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի վարկանիշը կազմել է 45 տոկոս։
Փորձագետները կարծում են, որ Սպիտակ տան ղեկավարի վարկանիշի անկման վրա ազդել են նրա արտահայտությունները գլոբալ տաքացման վերաբերյալ, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի հասցեին նրա գովասանքի խոսքերը և պնդումներն այն մասին, որ Բարաք Օբաման արտոնել է իր գաղտնալսումը։