Գանայում զբոսաշրջային հայտնի Կինտամպո վայրում ծառի անկման հետևանքով զոհվել են 20 դպրոցականներ, հայտնում է AFP-ն։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ ավագ դպրոցի աշակերտները լողալիս են եղել, երբ փոթորիկ է սկսել, որն էլ դարձել է ծառի անկման պատճառը:
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 11 մարդ՝ այդ թվում դպրոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչը, ով պատասխանատու է եղել էքսկուրսիայի համար։