Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է Parisien-ը։
Նշվում է, որ բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև ընդհարման մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Ի պատասխան իրենց կողմն ուղղված դյուրավառ հեղուկով շշերի տարափի՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Երկու ոստիկաններ վիրավորվել են և հոսպիտալացվել։
Հաղորդվում է, ոստիկանական բռնության և կամայականությունների դեմ ակցիային մասնակցել է ավելի քան 7 հազար մարդ։