Փհենյանի կողմից հրթիռային նոր շարժիչի փորձարկումը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան լուրջ առաջընթաց է գրանցել իր հրթիռային ծրագրում: Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Վերջին փորձարկումը ցույց է տալիս շարժիչի ֆունկցիոնալության մեջ էական առաջընթաց», - հայտարարել է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ վերլուծություն նոր շարժիչի հնարավորությունների ուսումնասիրման համար:
Հիշեցնենք, որ նախօրեին հյուսիսկորեական լրատվամիջոցները հայտնել էին հրթիռային նոր շարժիչի հաջող փորձարկման մասին: