Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրային, որը մտադիր էր Դամասկոս այցելել մինչ Ժնևում միջսիրիական բանակցությունների նոր փուլի մեկնարկը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Դե Միստուրան դիմել է արաբական հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով Սիրիա ժամանել մինչ ժնևյան հանդիպումների մեկնարկը, որոնց անցկացումը նախատեսված է այս շաբաթ, սակայն այդ դիմումին պաշտոնական Դամասկոսը մերժումով է պատասխանել՝ առանց բացատրելու պատճառները:
Աղբյուրի խոսքով՝ դե Միստուրան «անցանկալի անձ է դարձել Դամասկոսում՝ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում»: