Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում զինյալների հրաձգության հետևանքով վնասվել է երկրում Ռուսաստանի դեսպանության շենքը, հայտնել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կինշչակը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Դեսպանատան շենքը գտնվել է վերջին բախումների էպիկենտրոնի մոտակայքում:
Հրաձգության ժամանակ դեսպանատանը բարեբախտաբար գտնվել է միայն պահակը: Կոտրվել են շենքի պատուհանների ապակիները: