Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ միջազգային դրությունը պարտավորեցնում է անընդհատ բարձրացնել տարածաշրջանային խմբավորման վարպետությունը և մակարդակը՝ Միութենական պետության արևմտյան սահմանները պաշտպանելու համար:
«Ինչպես էլ ձևավորվեն մեր հարաբերությունները նավթի, գազի, սննդամթերքի և այլ ոլորտներում, դրանք լուծելի հարցեր են: Դրանք մեր հարցերն են՝ Բելառուսի և Ռուսաստանի: Իսկ կատակել մեր ընդհանուր սահմանների անվտանգության, պաշտպանունակության հարցերի շուրջ, ոչ մի դեպքում չի կարելի»,-հայտարարել է Լուկաշենկոն:
«Զանգվածային լրատվամիջոցների համար հատուկ շեշտում եմ, որ չնայած առանձին «փորձագետների» կարծիքների, ոչ մեկ չի պատրաստվում կրճատել համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում առանձին ոլորտներում ծագած տարաձայնությունների պատճառով: Ընդհակառակը, զորավարժանքները ցուցադրում են երկու եղբայրական ժողովուրդների անվտանգությունն ապահովելու հաստատակամությունը»,-ասել է Լուկաշենկոն: