Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակում 121-րդն է, հաղորդում է CNN-ը:
Առաջին հորիզոնականում Նորվեգիան է: 3 անգամ 1-ին տեղը զբաղեցրած Դանիան այս անգամ հայտնվել է 2-րդ հորիզոնականում:
Երջանիկ տասնյակում են Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Հոլանդիան, Կանադան, Նոր Զելանդիան և այլն:
Նշենք, որ մեր հարևան Թուրքիան զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը, իսկ Իրանը՝ 108-րդ: