Դանիայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Դոնմեզը Դանիայում ապրող թուրքերին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ ու այդ մասին հայտնել թուրքական իշխանություններին։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet–ին դանիական Berlingske պարբերականը գրել է, թե թուրք դեսպանը վիրավորել է Էրդողանին քննադատող Դանիայի թուրքերին, ինչի հետ կապված էլ կանչվել է Դանիայի ԱԳՆ։
Նշվում է, որ ԱԳՆ–ում նրանից պարզաբանում են պահանջել ոստիկանության դիմած դանիացի թուրքերի բողոքների հետ կապված, ըստ որի՝ դեսպանը թուրքական իշխանությունների մոտ բողոքել է Դանիայի թուրքերից ու նրանց հայրենքի դավաճան հայտարարել։