Մարտի 17-ին «Երիտասարդական հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր միտումներն ու դրանց անդրադարձը Հարավային Կովկասի վրա:
Դասախոսությամբ հանդես է եկել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը: Քննարկվել են Դոնալդ Թրամփի նախագահության օրոք արտաքին քաղաքականության վեկտորում նկատվող փոփոխությունները, ակնկալիքներն ու արդեն իսկ նկատվող միտումները: Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին:
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: