Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վարորդների հետ հանդիպման ժամանակ սկանդալային դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet–ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից մի շարք վարորդներ հետաքրքրվել են 2 տարի առաջ իրենց խոստացած արտոնությունների մասին, ինչն էլ կատաղեցրել է վերջինիս:
Թուրքիայի նախագահը սկսել է պնդել, թե ինքը վարորդներին նման բան չի խոստացել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ վարորդների մի մասը ցուցադրաբար լքել է դահլիճը։