ԱՄՆ Նյու Յորք նահանգում, Պոկանտինո Հիլզում գտնվող իր տանը վախճանվել է բանկիր, բարեգործ և միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ Ռոքֆելերը մահացել է մարտի 20-ի առավոտյան։ Նա 101 տարեկան էր։
Դևիդ Ռոքֆելերը Ամերիկայի առաջին միլիարդատիրոջ թոռներից վերջինն էր։ Forbes պարբերականի հրապարակած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Ռոքֆելերը զբաղեցրել է 581-րդ տեղը։ Նրա կարողությունը 3,3 մլրդ դոլար է գնահատվում։ Forbes-ը նրան անվանել է ամենատարեց միլիարդատերերը։