Երևանում մեկնարկել է «Ճգնաժամերից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» հաղորդակցությունների համաշխարհային Դավոս ֆորումը: Ֆորումին մասնակցում են փորձագետներ հրավիրված 4 մայրցամաքներից:
«Մենք այսօր ապրում ենք posttruth՝ հետճշմարտային, միջավայրում, երբ մարդկանց վերաբերմունքը իրադարձությունների նկատմամբ ձևավորվում է երկրորդական կոմունիկացիաների շնորհիվ, ինչը շատ արագ տարածվում է սոցցանցերով», - ֆորումի բացման ժամանակ նշել է Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան տեղեկատվական միջավայրն ունի իր առանձնահատկությունը՝ պայմանավորված մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությամբ: «Այդ երկրների տեղեկատվական և ընդհանրապես քաղաքականության մասն է Հայաստանի վերաբերյալ բացասական, ագրեսիվ տեղեկատվության տարածումը», - նշեց Արա Սաղաթելյանը: