Ինձ դուր է գալիս ինչպես են հայերն օգտագործում Twitter-ը. Շոն Գարդներ

15:53     21 մարտի, 2017

Սոցիալական մեդիան այժմ ավելի են հեշտացրել երկրների մարդկանց շփումը: Սոցցանցերը այժմ բավականին մոբիլ են և այսօր պատեր են ջարդում, որոնք երկրներին բաժանում էին միմյանցից: Այս մասին Երևանում «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ընթացող Դավոս հաղորդակցության համաշխարհային ֆորումի ժամանակ հայտարարել է Huffington Post-ի  «Twitter Powerhouses Series»  (ԱՄՆ) համահիմնադիր Շոն Գարդները:

Դիտարկելով սոցցանցերի՝ մասնավորապես Twitter-ի դերը՝ Գարդները նշեց, որ այն կարող է ազդել մարդկանց վրա, ստեղծում են արժեքներ, որոնց հեղինակները ինչպես անհատ օգտատերեր են, այնպես էլ օգտատերերի խումբ: Անդրադառնալով հայերի կողմից Twitter-ի օգտագործմանը՝ նա նշեց.  «Ինձ դուր է գալիս ինչպես են հայերը օգտագործում Twitter-ը: Նրանք օգտագործում են բավականին գեղեցիկ և հետաքրքիր նկարներ և ցանկանում են ցույց տալ ինչ գեղեցիկ բնություն ունեն, ինչ գեղեցիկ երկիր է Հայաստանը»:


© armedia.am