Մենք ապրում ենք բավականին ագրեսիվ տեղեկատվական հոսքերի միջավայրում, և այդ իրավիճակը շարունակվում է առնվազն վերջին 20 տարիների ընթացքում: Այս մասին Դավոս հաղորդակցությունների համաշխարհային ֆորումի ժամանակ նշեց Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը:
«Հայաստանն այն 14 երկրների շարքում է, որոնց պարագայում որևէ միջամտություն համացանցում չի իրականացվում: Այդ իրավիճակում տարբեր սոցցանցերում՝ Facebook և այլն, տեղեկատվական հոսքը կառավարելը բավականին բարդ է», - նշեց Սաղաթելյանը՝ անդրադառնալով պատերազմական վիճակում մեդիայի դերին: Հայաստանի տեղեկատվական դաշտում Արման Սաղաթելյանն առանձնացրեց հակառակորդի քարոզչական և ապատեղեկատվական նյութերը թարգմանելու և ներս բերելու խնդիրը: