Եվրոպայում հայկական ներկայությունը ձգվում է Լոնդոնից Լառնակա, Լիսաբոնից Լվով. հայկական կաթոլիկ Մխիթարյանների միաբանությունն այդ ժառանգության ամենաազդեցիկ օրինակներից է, այն այս տարի նշում է իր 300-ամյա ներկայությունը Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկում: Այս մասին ասվում է Euronews-ի «Վենետիկի հայկական կղզին» խորագրով հոդվածում:
Ներկայացնելով. Մխիթար Սեբաստացում, Մխիթարյան միաբանության հիմնադրման պատմությունը`Euronews-ը գրում է. «Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց, երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները»: