Երևանում շարունակվող Հաղորդակցությունների համաշխարհային Դավոս ֆորումի երկրոդ օրը քննարկումների ժամանակ բանախոսները անդրադարձան, թե ինչ հնարավոր քայլեր կարող են անել հայերը աշխարհում հայտնի դառնալու համար, հայկական բրենդները միջազգայնորեն ճանաչելի դարձնելու համար:
«Այն հանգամանքը, որ ավելի շատ հայեր կան դրսում, քան Հայաստանում, հայկական ընկերություններին առավելություն է տալիս բրենդինգի առումով, քանի որ նրանք կարող են ներգրավվել տարբեր ծրագրերում և ներկայացնել Հայաստանը»,- նշեց Ռուսաստանի «City Branding» ընկերության տնօրեն Վասիլի Դուբեյկովսկին:
«Հայերը սիրում են հայ լինել, նրանք սիրում են միմյանց: Յուրաքանչյուր հայ կարող է դառնալ բրենդ-դեսպան՝ ճանապարհորդելով ամբողջ աշխարհում և լավ բաներ ասելով Հայաստանի մասին և այդպիսով օտարերկրացիներին «ստիպելով» գալ Հայաստան», - նշեց հարավաֆրիկյան «Don Valley» ընկերության գործադիր տնօրեն Սոլի Մոենգը: