Գերմանիան արգելել է զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր Թուրքիային:
Ըստ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հայտարարության՝ այս դիրքորոշումը պայմանավորված է այն մտավախությամբ, որ Թուրքիայի իշխանություններն այդ զենքը կարող են օգտագործել երկրի ներսում քաղաքացիների վրա ճնշում գործադրելու նպատակով, փոխանցում է DW-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, հազվադեպ է ենթարկվում զենքի արտահանման սահմանափակումների: Բայց կան մտահոգություններ, որ անցյալ տարվա հուլիսին կայացած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է քաղաքական հակառակորդների «մաքրման» գործընթաց:
Նշվում է, որ Բեռլինը վերջին ամիսներին մերժել է դեպի Թուրքիա զենքի արտահանման ավելի քան 10 հայտ: