Ամբողջ աշխարհի եվրոպացիները չեն կարող անվտանգ փողոց դուրս գալ, եթե շարունակեն իրենց ներկայիս վերաբերմունքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Hurriyet-ը:
«Եթե Եվրոպան այսպես շարունակի, ապա ոչ մի եվրոպացի աշխարհի որևէ ծայրում չի կարող ապահով քայլել փողոցներով: Մենք կոչ ենք անում Եվրոպային հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի և եվրոպական երկրների միջև ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ Գերմանիան և Նիդերլանդներն արգելեցին թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթներն իրենց երկրի տարածքներում: