Ստամբուլի դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ամերիկաբնակ իսլամի հայտնի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ակօս» շաբաթաթերթին:
Բացի այդ դատարանը որոշում է կայացրել գործի շրջանակներում ձերբակալել նաև նախկին դատախազ Զեքերիա Օզին, փաստաբան Իբրահիմ Քոջային, լրագրողներ՝ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին և Ադեմ Յավուզ Արսլանին: