Ահաբեկչություն Լոնդոնում. կա 4 զոհ, 40 վիրավոր

02:35     23 մարտի, 2017

Լոնդոնում մատի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, այդ թվում` հարձակում իրականացնողը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջին տվյալներով կա շուրջ 40 վիրավոր: Տեղի ոստիկանության կարծիքով` հարձակում իրականացնողը մենակ է գործել:

Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: 

Մեքենայով հարձակում իրականացրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել:


© armedia.am