«Մեր մտքերը Վեսթմինսթերյան սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Մենք համերաշխ ենք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին»։
Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթ է արել մարդկանց խմբի վրա, իսկ խորհրդարանի շենքի մոտ հնչել են կրակոցներ: Կա 4 զոհ, մոտ 40 վիրավոր:
Մյուս երկրները ևս իրենց ցավակցությունն են հայտնել Մեծ Բրիտանիային, իսկ Շոտլանդիան անմիջապես դադարեցրել է անկախության հանրաքվեի շուրջ քննարկումները խորհրդարանում:
Որոշ քաղաքներում էլ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Օրինակ Նյու Յորքի քաղաքային իշխանությունները զինված պահակախումբ են նշանակել Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ: