«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչը հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:05     23 մարտի, 2017

«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը (Levina Music) ընդունել է մրցույթում Հայաստանի  Արծվիկի մարտահրավերը։ 

Ինչպես փոխանցում է Новости-Արմենիան, Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին, որպեսզի նրանք երգեն հայկական ժողովրդական երգ։ Նա առաջին հերթին դիմել է Գերմանիայի ներկայացուցչին` կատարելով գերմաներեն երգ։ 

«Բարև Հայաստան, ողջույն Արծվիկ։ Երջանիկ եմ մասնակցելու #CelebrateDiversityChallenge–ին և պատրաստվում եմ ձեզ և «Եվրատեսիլի» հայ երկրպագուների համար երգել հին հայկական երգ», - նշել է Մյուզիքը։ 

Լևինա Մյուզիքը կատարել է Կոմիտասի «Կաքավիկը» և նշել, որ այս ամենն իր համար դարձել է միաժամանակ ուրախություն և մարտահրավեր, քանի որ ստեղծագործությունը շատ բարդ էր։


 


© armedia.am