Ուկրաինայում զինամթերքի պահեստներում պայթյուններ են որոտացել, սկսվել է հրդեհ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:05     23 մարտի, 2017

Ուկրաինայի Բալակլեյա քաղաքի մոտ գտնվող զինամթերքի խոշոր պահեստներում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է սկսվել, հայտնում է BBC-ն:

Ուկրաինայի զինվորական դատախազը միջադեպը բացատրել է դիվերսիայով. նրա խոսքերով հրդեհը բռնկվել է միանգամից մի քանի կետերում:

Հաղորդվում է, որ զինամթերքի պահեստներին մոտ գտնվող բնակավայրերից մարդիկ տարհանվում են:


© armedia.am