Ուկրաինայում զինամթերքի պահեստներում պայթյուններ են որոտացել, սկսվել է հրդեհ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Բալակլեյա քաղաքի մոտ գտնվող զինամթերքի խոշոր պահեստներում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է սկսվել, հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի զինվորական դատախազը միջադեպը բացատրել է դիվերսիայով. նրա խոսքերով հրդեհը բռնկվել է միանգամից մի քանի կետերում:
Հաղորդվում է, որ զինամթերքի պահեստներին մոտ գտնվող բնակավայրերից մարդիկ տարհանվում են:
© armedia.am