ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Օլեգ Եսայանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ)»,-ասվում է Նախագահի հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով Եսայանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում:
Հիշեցնենք, որ Օլեգ Եսայանը նախկինում զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը։