Մեծ Բրիտանիան մարտի 24-ից կկիրառի ավիացիոն անվտանգության նոր միջոցառումներ, հայտնում է Корреспондент-ը: Մասնավորապես հաղորդվում է, որ այլևս կարգելվի ինքնաթիռի սրահում տեղափոխել էլեկտրական սարքավորումներ, որոնց չափերը գերազանցում են սովորական սմարթֆոնի չափերը:
Արգելքը կկիրառվի 6 երկրներից՝ Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից և Սաուդյան Արաբիայից իրականացվող չվերթների համար: