Այսօրվանից մինչև մարտի 27-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան: Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի», - գրել է Սուրենյանը: