Ամերիկահայ դերասան, Instagram-ի աստղ, պոկերի մեծ սիրահար Դեն Բիլզերյանը հայտարարել է, որ ցանկանում է ուժերը փորձել MMA-ում։ Այս մասին հաղորդում է MMA Junkie Radio-ն։
«Ես ցանկանում եմ մենամարտել MMA-ում։ Դեկտեմբերին կդառնամ 37 տարեկան, այդ իսկ պատճառով այլևս չի կարելի հետաձգել ցանկությունս։ Սկզբում ես պետք է բավականին լավ նախապատրաստվեմ, քանի որ չեմ ուզում խայտառակվել։ Կյանքում ոչ մի բան չեմ արել առանց ջանքեր գործադրելու։ Ներկայումս ես խնջույքներ չեմ կազմակերպում և հրաժարվել եմ խելահեղ արարքներից», — ասել է Բիլզերյանը։
Բիլզերյանը 30 տարեկան հասակում երկու անգամ սրտի կաթված է ունեցել, ուստի՝ այդ գաղափարը կարող է վտանգավոր լինել նրա համար։
Բիլզերյանը ցանկանում է նաև սերֆինգով զբաղվել Ֆիջի կղզում և հելի-սքայով`Ալյասկայում: