Թուրքիայում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին կանչել են ԱԳՆ սիրիական տարածքում հրաձգության հետևանքով թուրք զինվորի մահվան կապակցությամբ:
Ինչպես փոխանցում է Daily Sabah, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուի հայտարարությանը հղումով, Անկարան խոր մտահոգություն է հայտնել քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքից դիպուկահարների կրակոցների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Աստանայի պայմանավորվածությունների համաձայն Ռուսաստանը պետք է հետևեր հրադադարի պահպանմանը: