Մարտի 23-ին հատուկ գործողության շրջանակներում Ստամբուլի ոստիկանության մոտ 2000 աշխատակից փակել է Ստամբուլ մեկնող բոլոր տիպի տրանսպորտային միջոցների մուտքը։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler-ին, միևնույն ժամանակ, հանցագործությունների մեծ տոկոս ունեցող թաղամասերում խուզարկություններ են իրականացվում մասնավոր հատվածին պատկանող գրասենյակներում։
Նշվում է, որ ստուգվում են նաև ծովով Ստամբուլ մտնող նավերն ու շոգենավերը։ Ոստիկանությունը հայտնել է, թե ստուգումներն ուղղակի պրոֆիլակտիկ նշանակություն ունեն։