2017-2018 թթ-ի ընթացքում «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Դիլիջան համայնքում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն:
Առաջիկայում համայնքը կստանա ևս մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:
Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն:
Նշվում է նաև, որ 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Նշենք, որ Դիլիջան համայնքին արդեն տրամադրվել են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր: