Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին:
Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած գերմանացի լուսանկարիչ Լենա Մուչայի ֆոտոռեպորտաժում պատկերված է հայ աղջիկ կուրսանտների առօրյան։
«Նրանք առաջիններն են, ովքեր բախվում ենատ պահպանողականների դիմադրությանը, որովհետև ձեռնամուխ են եղել մի գործի, որտեղ կանանց ներկայությունը մինչ օրս անսովոր է»,– պարբերականը մեջբերում է գերմանացի լուսանկարչի խոսքը: