Սպիտակ տունը հրահանգել է խստացնել ամերիկյան վիզաների տրամադրման կարգը, հայտնում է The Associated Press-ը:
Դեսպանատների աշխատակիցներն այժմ պետք է «բնակչության խմբերի» ավելի հանգամանալից ստուգում իրականացնեն, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ անվտանգության համար: Թե խոսքն ինչ խմբերի մասին է գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում չի նշվում:
Ստուգումը ներառում է հարցեր վիզայի համար դիմող անձանց անցյալի մասին և սոցիալական ցանցերում պատմության պարտադիր ստուգում, եթե նա եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքներում կամ կասկածվում է ԻՊ-ի և այլ իսլամիստական կազմակերպությունների հետ կապերի համար: