Վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած ռուս հայտնի բլոգեր Անտոն Նոսիկն այդ կապակցությամբ իր հասցեին ադրբեջանցիների հնչեցրած մահվան և այդ «ինքնիշխան բենզալցակայանում» երկարատև ազատազրկման սպառնալիքների պատճառով իր բլոգում կրկին անդրադարձել է ԼՂՀ իր այցելության թեմային:
«Ես արդեն հասկացել եմ, որ Արցախի Հանրապետության բոլոր բնակիչներին դուք համարում եք հանցագործներ, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ադրբեջանի տարածքում, որտեղ կենդանի հայերին գտնվելն արգելվում է: Օտարերկրացիներին, ովքեր այցելել են Արցախ, ներառում եք ձեր սև ցուցակի մեջ և պատրաստ եք Ինտերպոլի գծով հասնել նրանց արտահանձմանն ադրբեջանական բանտ աշխարհի ցանկացած երկրից», - գրել է Նոսիկը՝ իր ադրբեջանցի ընթերցողներին հարցնելով՝ ինչ անել այն միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ըստ Ուկրաինայի անօրինական կերպով այցելում են Ղրիմ: