Չեչնիայում Ռոսգվարդիայի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 6 զինծառայող, կան վիրավորներ, հայտնում է Интерфакс-ը՝ Ազգային գվարդիայի մամուլի ծառայությանը հղումով:
Հաղորդվում է, որ զորամաս ներխուժման փորձի ժամանակ հանցավոր խումբը հայտնաբերվել է զինվորականների կողմից, ովքեր մարտի են բռնվել վերջիններիս հետ: Գրոհայիններից 6-ը ոչնչացվել է:
Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի բազայի վրա 2016 թվականին ձևավորված Ռոսգվարդիան ակտիվորեն մասնակցում է Հյուսիսային Կովկասում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին: