Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Doğan հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է եվրոպական լրատվամիջոցներում իր հասցեին հաճախակի հնչող «դիկտատոր» բառին ,փոխանցում է Hurriyet-ը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ քանի դեռ իրեն դիկտատոր են ասում, ինքն էլ նրանց ֆաշիստ է անվանելու:
«Դուք Էրդողանին դիկտատոր անվանելու ազատությունը ունե՞ք, իսկ Էրդողանը ֆաշիստ կամ նացիստ անվանելու ազատություն չունի՞: Կներեք, իհարկե, բայց ես շարունակելու եմ նրանց ֆաշիստ անվանել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ինձ դիկտատոր կանվանեն»,- ասել է Էրդողանը: